Փոքր ինքնաթիռի օդաչուն կոշտ վայրէջք կատարելուց հետո համբուրել է հողը, հաղորդում է Sun Sentinel-ը:
Դեպքը տեղի է ունեցել Ֆլորիդայի Փեմբրոք Պայնս քաղաքում: Wayman Aviation ամառային դպրոցի օդաչու-հրահանգիչը աշակերտի հետ էր պարապում, թռիչքը նորմալ էր ընթանում, սակայն վայրէջքի ժամանակ շասսիի հետ խնդիրներ առաջացան:
Երբ տղամարդիկ դուրս են եկել ինքնաթիռից եւ պարզ է դարձել, որ նրանք ոչ մի վնասվածք չեն ստացել, օդաչուն ծնկի է իջել եւ համբուրել է հողը:











