Հնդկաստանում չորսհարկանի հյուրանոցի փլուզման հետեւանքով 9 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Asian Age-ը: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, միջադեպը տեղի է ունեցել երկրի կենտրոնում գտնվող Ինդաուր քաղաքում: Փլատակների տակից հաջողվել է դուրս բերել 10 մարդու, որոնցին 9-ը՝ 2 կին եւ 7 տաղամարդ, հիվանդանոցում մահացել են, 1-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Պարբերականի փոխանցմամբ՝ հյուրանոցի փլատակների տակ կարող է մոտ 50 մարդ լինել: Հյուրանոցում ընդհանուր առմամբ 25 սենյակ կար:

Նախնական տվյալներով՝ հյուրանոցի փլուզման պատճառ է դարձել մեծ արագությամբ շենքին բախված ավտոմեքենան, փոխանցում է CNN-ը: Ներկայումս որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: