Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում հայտարարել է, որ որոշ արեւմտյան երկրների հիմնական նպատակն է թույլ չտալ 1018 ֆուտբոլի Աշխարհի գավաթի անցկացումը Ռուսաստանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պատասխանելով հաղորդավարի հարցին՝ կարող է արդյոք Ռուսաստանը մեկուսացման բախվել արեւմտյան երկրների կողմից ֆուտբոլի Աշխարհի գավաթի անցկացման համատեքստում, Զախարովան նշել է, որ «դա պարզապես երկնագույն երազ է, դա է հիմնական նպատակը»:
«Բոլորը կենտրոնացած են միայն այս ֆուտբոլային գնդակի վրա, որը, Աստված չարասցե, դիպչի ռուսական ֆուտբոլային դաշտին», - ավելացրեց Զախարովան:
Բացի այդ, ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը կարծում է, որ Մեծ Բրիտանիայում Սկրիպալի թունավորման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները պարզապես պատրվակ են Ռուսաստանի դեմ որոշ երկրների կողմից սադրանքների համար:
Մարտի 26-ին, իսլանդական իշխանությունները հայտարարել էին, որ իրենց ներկայացուցիչները չեն մասնակցի Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Ինչպես նշել են իսլանդական կառավարությունում, նման որոշում կայացվել է Մեծ Բրիտանիայում Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված: Բացի այդ, Իսլանդիան ամենաբարձր մակարդակով կասեցրել է երկկողմ երկխոսությունը Մոսկվայի հետ:
Մեծ Բրիտանիան իր հերթին որոշում է կայացրել չուղարկել իր պաշտոնական պատվիրակությանը Աշխարհի գավաթին: Բացի այդ, առաջնությանը չեն մասնակցի նաեւ արքայական ընտանիքի ներկայացուցիչները:




























