Իրաքի եւ Իրանի սահմանին 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC):
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով 08.35-ին (Մոսկվայի ժամանակով՝ 11.35-ին) իրաքյան Բաղդադից 170 կմ դեպի հյուսիս-արեւելք եւ Իրանի Սերե-Պոլե-Զոհաբ քաղաքից 17 կմ դեպի հարավ-արեւմուտք: Երկրաշարժի օջախը գտնվում էր 52 կմ խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին հաղորդումներ չկան:




























