Բրազիլիայի Նովա Արտս քաղաքում աստվածաշնչյան դրամայի բեմադրությունն ընդհատվել է մի տղամարդու պատճառով, որը որոշել է փրկել «Քրիստոսին» խաչելությունից, հաղորդում է The Independent-ը։

«Քրիստոսի» խաչելության ժամանակ բեմում է հայտնվել մի տղամարդ, որը հարձակվել է «լեգիոների» վրա, որը պետք է «նիզակով» խաչեր Հիսուսին, եւ մոտոցիկլի սաղավարտով հարվածել նրա գլխին։ Մյուս դերասաններին հաջողվել է հեռացնել հարձակվողին։

Ականատեսների խոսքով, տղամարդը բղավել է, որ «թույլ չի տա Հիսուսին մահանալ»։ Ոստիկանության տվյալներով, նա հոգեկան խնդիրներ է ունեցել, ինչպես նաեւ գտնվել է թմրանյութի ազդեցության ներքո։