NASA-ն հրապարակել է Եզնարած համաստեղության NGC 5714 պարուրաձեւ գալակտիկան, որը գտնվում է Երկրից շուրջ 130 միլիոն լուսնային տարի հեռավորության վրա։ NGC 5714-ի լուսանկարն արվել է Hubble աստղադիտակից ACS տեսախցիկի օգնությամբ։
Լուսանկարում գալակտիկան ամբողջությամբ հարթ է թվում։
NASA-ի կայքում նշված է, որ պարուրաձեւ գալակտիկայում 2003 թվականին նոր աստղ՝ SN 2003dr-ն է հայտնվել, որի սպեկտրում կալցիումի պարունակություն է գրանցվել։




























