Երկուշաբթի Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում բացվել է կիբեռհանցագործությունների դեմ պայքարի միակ կենտրոնը։ Կենտրոնի կազմում ընդգրկված են 500 քննիչներ ու վերլուծաբաններ։ Այն կգործի Տոկիոյի ոստիկանության վարչության շրջանակում, հաղորդում է Kyodo տեղեկատվական գործակալությունը։
Ավելի վաղ վիրտուալ տիրույթում իրականացվող հանցագործությունների հարցերով մասնագետներով էին համալրվել ոստիկանության ստորաբաժանումներն ու անվտանգության մյուս ծառայությունները։ Այժմ նրանք պետք է ակտիվացնեն պայքարը կիբերտիրույթում իրավախախտումների աճող թվի դեմ։
2017 թվականին, մասնավորապես, գրանցվել էր համակարգչային տեղեկության, այդ թվում՝ անձնական տվյալների գողության 3 մլն դեպք։ Այսպիսի հանցագործությունների մեկ վեցերորդ մասը կապված է եղել բանկային քարտի տվյալների գողության հետ։ Այս տվյալների օգնությամբ հաքերները գողացել են 17.6 մլրդ իեն (166 մլն դոլար)։




























