2016 թվականի ապրիլին Ադրբեջանի՝ Ղարաբաղի հետ կապված հույսերը հօդս ցնդեցին: Այս մասին ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկայիս փուլին՝ նա ուշադրություն հրավիրեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ Վաշինգտոն կատարած այցին: «Այս այցը նախազգուշացում էր, նաեւ՝ Ռուսաստանի համար: Նոր հնարավորություններ բացվեցին, եւ դրանք պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործել»,- ասաց Ալավերդյանը:
Միեւնույն ժամանակ, իրավապաշտպանն արձանագրեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Մադրիդյան սկզբունքները մինչ օրս չեն փոխվել, իսկ բանակցային գործընթացը փակուղուց դուրս չի բերվել: Ավելին, ՀԿ-ի ղեկավարը վստահ է, որ այս ամսվա ընթացքում Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքում այս երկրում մեծ փոփոխություններ չեն լինի, եւ ամեն ինչ հենց դրա մասին է խոսում:
«Ալիեւը պարզապես կանխել է այն հնարավոր իրադարձությունները, որոնք կարող էին վտանգ ներկայացնել իր իշխանության համար», - ասաց Լարիսա Ալավերդյանը՝ վստահություն հայտնելով, որ այս երկրում քաղաքական ճնշումները կտրուկ կավելանան:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այցելել էր ԱՄՆ, որտեղ հանդիպում էր ունեցել մի խումբ ամերիկյան գիտնականների ու փորձագետների հետ:

Մոսկվայի չդադարող զգուշացումների ֆոնին Փաշինյանը զանգել է Պուտինին I ԼՈՒՐԵՐ I 14:00

Փաշինյանը և ՔՊ վարչության անդամները միաձայն են Հայկ Սարգսյանին հեռացրել I ԼՈՒՐԵՐ I 12:00

Փաշինյանը չի բացառում, որ Շաքի մտած ադրբեջանցուն որոշ ժամանակ անց կհանձնեն Բաքվին I ԼՈՒՐԵՐ I 09:30

2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ

ՀՀ–ում Բելգիայի դեսպանի մամուլի ասուլիսը
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Անի Ավետիսյանն ու ամուսինը զանգել են ոստիկանություն, բայց իրենք ավելի շուտ են հասել տուն

Առողջության ապահովագրության համար 10800 դրամը դեռ չի փոխվելու, բայց հետագայում կարող է բարձրանալ. Հայկ Բաբայան
Եղանակը Հայաստանում

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Սեն Դընիի քաղաքապետը Փարիզի աշակերտների ցույցի ժամանակ հայտնվել է արցունքաբեր գազի ազդեցության տակ

Սոցփաթեթի ծրագիրը հունվարի 1–ից ավարտվում է. ինչով է այն փոխարինվելու

















