Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ հունվարի 13-ին բացեց իր բլոգը՝ http://tigransargsyan.livejournal.com-ը։

Բլոգի ստեղծումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ինտերնետային հանրության եւ հատկապես հայ բլոգերների շրջանում։ Նրանցից շատերը թերահավատորեն էին վերաբերում դրան ու կարծում, որ այն երկար կյանք չի ունենա, սակայն արդեն մեկ տարի է վարչապետի բլոգը գործում է:

«Ինձ համար կարեւոր է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում: Այսօր, շրջելով իմ Կենդանի Մատյանի մեկամյակի էջը ցանկանում եմ փաստել, որ ինձ համար նույնքան կարեւոր է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում: Ես շարունակելու եմ վարել այս բլոգը, քանի որ ես ձեզ դեռ շատ հարցեր ունեմ: Դուք էլ, ինչպես համոզվեցի՝ ինձ»,- գրել է վարչապետ Տիգրան Սարգսյանն իր բլոգում։