«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը գործարկել է արհեստական ինտելեկտի եւ նեյրոցանցերի կիրառմամբ տեսաշնորհավորանքների «Պահեր» նոր ծառայությունը: Սոցիալական ցանցը յուրաքանչյուր օգտատիրոջ համար անձնական տեսաշնորհավորանքներ է հրապարակում, հաղորդում է «Օդնոկլասնիկի»-ի մամուլի ծառայությունը:
«Տեսահոլովակները ստեղծվում են «Օդնոկլասնիկի»-ի՝ լուսանկարում դեմքի ճանաչման սեփական տեխնոլոգիայի կիրառմամբ: Նեյրոնային ցանցը օգտատիրոջ լուսանկարներից ընտրում է ընկերների դեմքերը եւ տեղադրում շնորհավորանքով տոնական տեսահալովակի մեջ»,- նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Առաջին տեսաշնորհավորանքը ստեղծվել էր Պոլինա Գագարինայի ծննդյան կապակցությամբ: Տեսահոլովակում նրան շնորհավորել են Ելենա Տյոմնիկովան, Դիմա Բիլանը եւ Անի Լորակը:
Ծառայության մեկնարկին օգտատերերին առաջարկում էին դիտել ուղեւորությունների լուսանկարներից կազմված «Իմ ուղեւորությունները» տեսանյութերը: Արհեստական ինտելեկտը ավտոմատ կերպով հայտնաբերում էր մարդկանց, ովքեր հաճախ են ճանապարհորդում, նրանց էջերից լուսանկարներ էր ընտրում եւ սլայդ շոու ստեղծում: Հիշողություններով տեսահոլովակները մեկ օրում մոտ 1 միլիոն մարդ էր դիտել:




























