Իրաքում դատարանը մահապատժի է դատապարտել Թուրքիայի քաղաքացի 6 կանանց, եւս մեկը ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով, փոխանցում է AFP-ն:
Գործակալության տեղեկություններով՝ կանայք քրդական փեշմարգայի մարտիկներին էին հանձնվել ԻՊ վերջին ամրոց Թալա Աֆարից փախչելուց հետո, որն ընկել էր Իրաքի կառավարական ուժերի կողմից գրոհայիններից ազատագրելու գոծողության ժամանակ: Կանայք հայտարարել էին, որ Իրաք էին ժամանել՝ ԻՊ գրոհային իրենց ամուսիններին միանալու համար:
Ավելի վաղ հունվարին համանման մեղադրանքով մահապատժի էին դատապարտվել գերմանուհի եւ թրքուհի:
Փորձագետների գնահատմամբ՝ Իրաքի բանտերում պահվում է մոտ 20 հազար մարդ ԻՊ-ին անդամակցելու կասկածանքով:




























