ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 20-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում առաջարկել է երկկողմ հանդիպում անցկացնել Վաշինգտոնում: Այս մասին պատմել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա հույս է հայտնել, որ «ամերիկացիները չեն հրաժարվի գագաթնաժողովի անցկացման հնարավորությունները քննարկելու առաջարկից: Մեր նախագահների հեռախոսազրույցի ժամանակ Թրամփն առաջարկել էր առաջին հանդիպումն անցկացնել Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը»:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ տարվա առաջին կիսամյակում նման շփման հնարավորությունները չեն քննարկվել:
«Այդ խոսակցությունից հետո, որը կառուցողական գործարար բնույթ էր կրում, մի շարք հարցեր են քննարկվել: Դրանից հետո տեղի ունեցավ հերթական ընդհանտումը երկկողմ հարաբերություններում՝ վաթսուն դիվանագետի արտաքսումը, հյուպատոսության փակումը: Ռուսական կողմը ստիպված էր հայելային կերպով պատշաճ արձագանքել այս քայլին»,- ընդգծել է Ուշակովը:

Նա հավելել է, որ նույն պատճառով մարտի 20-ից հետո առաջնորդների հանդիպումը կազմակերպելու հարցը չի բարձրացվել:

Նշենք, որ Պուտինն ու Թրամփը անձամբ հանդիպել են երկու անգամ: