Թուրքիայի Անթալիա նահանգի Մահմութլարի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել, որ իրենց մոտ թաղվող օտարեկրացիները այսուհետ ստիպված կլինեն վճարել 15 հազար լիրա (10 հազար ԱՄՆ դոլար)։
Թուրքական Anadolu-ի հետ հարցազրույցի ընթացքում Մահմութլարի քաղաքապետ Ալի Չելիքը հայտնել է, թե իրենք վճարովի են դարձրել գերեզմանը, քանի որ վերջին շրջանում օտարերկրացիների կողմից աճել է գերեզմանի պահանջարկը։ «Մեր քաղաքում մոտ 4 հազար օտարեկրացիներ են ապրում, որոնց համար լավ ծառայություններ ենք մատուցում եւ առանձնացված ժամանակակից գերեզման ենք ստեղծել»,-նշել է քաղաքապետը։
Իսկ Անթալիայի նահանգի Ալանիայի քաղաքապետ Հասան Սիփահիօղլուն հանդես է եկել հումանիստական մոտեցումով՝ նշելով, թե իրենք չեն առանձնացնում օտար եւ տեղացի եւ բոլորին էլ գերեզմանն անվճար են տրամադրում։



























