Երեւանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանը այսօր՝ հունվարի 13-ին կառավարության նիստի ավարտից հետո, լրագրողների համառ հարցումներին ի պատասխան, հայտարարեց, որ Երեւանում «կադրային ցեղասպանություն» իրականացնել չի պատրաստվում։
Քաղաքապետը հրաժարվեց մանրամասնել, թե ինչ կադրային փոփոխություններ են ակնկալվում առաջիկայում։




























