WikiLeaks կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանջը տիրապետում է «ապահովագրական» փաստաթղթերի, որոնք պատրաստվում է հրապարակել այն դեպքում, եթե իր կամ իր ռեսուրսների հետ որեւէ բան պատահի։

Այդ ֆայլերի պարունակությունը Ասանջը The New Statesman-ին տված հարցազրույցում չի բացահայտել, միայն նշել է, որ պետք է վախենա ոչ միայն ԱՄՆ կառավարությունը, այլ նաեւ մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը։ Ասանջի խոսքով, ինքն ունի Մերդոկին եւ նրա News Corp կորպորացիային վերաբերող 504 դիվանագիտական փաստաթղթեր։

Ասանջի հայտարարությունը հնչել է նրա փաստաբաններ այն պնդման ֆոնին, թե իրենց պաշտպանյալին մահապատիժ է սպառնալու ԱՄՆ արտաքսելու դեպքում: Wikileaks-ի հիմնադրին պահանջում է Շվեդիան, որը սեռական բնույթի հանցագործությունների մեջ է մեղադրել Ասանջին: Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, արտաքսման հարցով լսումները կայանալու են փետրվարի 7-8-ին: