Google-ի մայր ընկերությունը՝ Alphabet-ը պատրաստվում է թողարկել միջին դասի Pixel սմարթֆոն այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսին Հնդկաստանն է։ Այդ մասին հայտնել է Economic Times of India-ն՝ վկայակոչելով ընկերության չորս թոփ-մենեջերների։ 

Անցած տարի ներկայացված Google Pixel 2 եւ Pixel 2 XL սմարթֆոնները առաջարկվում են 649 եւ 849 դոլարով, ինչը բավական թանկ է։ Միջին մակարդակի Pixel-ը պետք է գնորդներին ավելի մատչելի տարբերակ առաջարկի, հաղորդում է Ferra-ն։ 
Աղբյուի տվյալներով, ընկերությունը սմարթֆոնը թողարկելու է հուլիսին կամ օգոստոսին, մինչդեռ ֆլագմանային Pixel-ների հաջորդ սերունդը թողարկվելու է այս տարվա նոյեմբերին։ Տեխնիակկան բնութագրիչները դեռ հայտնի չեն։