Հայաստանի կառավարությունը նիստի ժամանակ համաձայնություն է տվել Ռուսաստանի հետ ռազմական սուրհանդակային-փոստային կապի ոլորտում համագործակցության համաձայնագրի կնքմանը: Այդ մասին հունվարի 13-ին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, այդ համաձայնագրով կարգավորվելու է ռազմական նամակագրության, Հայաստանից Ռուսաստան եւ հակառակն առաքումների կարգը:

Ըստ համաձայնագրի, ռազմական նամակագրությունն անձեռնմխելի է եւ ենթակա չէ սահմանային եւ մաքսային վերահսկողության:

Նշենք, որ տվյալ համաձայնագրով կարգավորվում են ռազմական սուրհանդակների գործունեությունը, նամակների եւ հատուկ բեռների առաքումը: