Ադրբեջանում ռուսական դիվանագիտական առաքելությունը կարող է գլխավորել Ղազախստանում նախկին դեսպան Միխայիլ Բոչարնիկովը։
haqqin.az–ի փոխանցմամբ՝ նրա թեկնածությունը ստացել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի հավանությունը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ այս պաշտոնը կարող է զբաղեցնել Ալեքսեյ Բորոդավկինը՝ ներկայիս Ռուսաստանի դեսպանը Ղազախստանում։




























