Այն, որ միջազգային հասարկությունը մինչ օրս համապատասխան գնահատական չի տալիս Ադրբեջանի Բաքու, Սումգայիթ եւ Մարաղա քաղաքներում հայկական ջարդերին, մեղավոր է նաեւ հակական կողմը, որը չկարողացավ հաապատասխան ձեւով աշխարհին ներկայացնել ողջ ճշմարտությունն այդ իրադարձությունների վերաբերյալ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
«Հիմա մենք պետք է առավելագույն ջանք գործադրենք եւ անենք ամեն հնարավորը, որպեսզի աշխարհն իմանա ողջ ճշմարտությունը հայերի նկատմամբ Բաքվում,Սումգայիթում, Մարաղայում իրականացրած ադրբեջանցիների վայրագությունների մասին: Իմ կարծիքով, հայկական քարոզչությունն այդ ուղղությամբ պետք է լինի ավելի ակտիվ եւ նախաձեռնողական, միայն այդ դեպքում կհաջողվի բացել միջազգային հանրության աչքերն ադրբեջանական ստի վրա, լույս սփռել պատմության վրա, եւ հասնել Ադրբեջանի միջազգային դատապարտմանը վայրագություններ իրականացնելու համար»,- հայտարարել է Զոհրաբյանը` հավելելով, որ այդ նպատակի ուղղված միջոցները պետք չէ խնայել:
Նշենք, որ 21 տարի առաջ այս օրը այն ժամանակ դեռեւս բազմազգ, սակայն ամենեւին էլ ոչ հանդուրժող Բաքվում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, որոնք իրենց դաժանությամբ ցնցեցին ողջ աշխարհը: Ադրբեջանի ազգային ճակատի հերթական հանրահավաքից հետո մի քանի հազար գազազած «մարդիկ» սկսեցին թալանել քաղաքի բնիկ հայ բնակիչների տները: Սպանություններն ու հարձակումներն իրականացվում էին նախօրոք պատրաստած ծրագրով:





























