Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովայի հետ, ով հանձնել է նրան պետության ընտրված ղեկավարի վկայականը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Պամֆիլովան հայտարարել է անցած նախագահական ընտրություններին ռուսների վստահության ռեկորդային 88 տոկոսանոց մակարդակի մասին: «Իրականում սա իսկապես վստահության շատ բարձր մակարդակ է: Հարցումներ են անցկացվել նույնիսկ արդեն ընտրություններից հետո՝ մինչեւ 88 տոկոս: Այսինքն, ընտրությունների հավաստիությանը կողմ է մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ է ընտրությունների հավաստիությանը եւ առաջին անգամ՝ մինչեւ 88 տոկոս»,- ասել է Պամֆիլովան:

Բացի այդ, ԿԸՀ ղեկավարը նշել է, որ առաջին անգամ քվեաթերթիկների կոդավորման QR համակարգի կիրառման շնորհիվ արդեն քվեարկության օրվա գիշերվա ժամը 3-ից հետո քվեաթերթիկների 99.99 տոկոսն արդեն մշակվել էր:

Պուտինն իր հերթին նշել է, որ երկրի նախագահի անցած ընտրությունները  «ամենամաքուրն ու թափանցիկն էին երկրի ողջ պատմության ընթացքում»: