Apple-ը մտադիր է մինչև 2020 թվականը հրաժարվել իր արտադրանքում Intel պրոցեսորների օգտագործումից՝ փոխարինելով դրանք սեփականներով, փոխանցում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկված աղբյուրները:
Apple-ի՝ սեփական պրոցեսորի նախագիծը, որը կրում է կոդային Kalamata անվանումը, լայնածավալ ռազմավարության մի մասն է, որն ուղղված է կորպորացիայի կողմից արտադրվող բոլոր սարքերի համատեղ աշխատանքի բարելավմանը, պատմել են գործակալության զրուցակիցները: Նրանք հավելել են, որ Kalamata դեռ մշակման նախնական փուլում է գտնվում, փոխանցում է «Մեդուզա»-ն:




























