Իրանի Խուժեստան նահանգի Ախվազ քաղաքի թեյարանում բռնկված խոշոր հրդեհի հետեւանքով զոհվել է 10 մարդ, հաղորդում է Tasnim–ը։
Հրդեհը բռնկվել է ապրիլի 3-ի առավոտյան, որի հետեւանքով թեյարանն ամբողջությամբ այրվել է։ Հրշեջներին հաջողվել է դուրս բերել ավելի քան 40 մարդու, սակայն ծուխն այնքան թանձր է եղել, որ 10 մարդ հայտնվել է ծուղակում։ Եվս 6 հոգի էլ վիրավորվել է։




























