Մոսկվայում Burger King ռեստորանում ծխահարման պատճառով տարհանել են «Աֆիմոլ» առեւտրի կենտրոնում գտնվողներին:

Վկայակոչելով արտակարգ ծառայություններում աղբյուրին՝ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ շենքից դուրս է բերվել մոտ 6 հազար մարդ, հրշեջները շենքը ստուգում են բռնկման թաքնված օջախները հայտնաբերելու համար:

Վկայակոչելով ԱԻՆ Մոսկվայի գլխավոր վարչությանը՝ «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ ծխի պատճառով «Աֆիմոլում» գործել է հրդեհային ազդանշանային համակարգը:

Հիշեցնենք, որ նախօրեին Երեւանի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել Burger King ռեստորանում, որի հետեւանքով տուժել էր 9 մարդ, որոնց թվում ՌԴ եւ Իրանի քաղաքացիներ: Պայթյունի պատճառը գարեջուր լցնելու գազի բալոնն էր: Հայաստանի Քննչական կոմիտեն միջադեպի հետ կապված քրեական գործ է հարուցել: