Ժամանակն է բարձրացնել ադրբեջանական Բաքու, Սումգայիթ, Մարաղա քաղաքներում հայերի ջարդերի իրավական ասպեկտը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ  այդ հարցում ընդգրկել իրավական հանրույթին եւ հասնել Ադրբեջանի իրավաբանական պատասխանատվությանը կատարած հանցագործությունների համար: «Անհրաժեշտ է հասնել Ադրբեջանի կողմից ջարդերի զոհերի եւ նրանց ժառանգների համար փոխհատուցման»,- հայտարարել է Ալավերդյանը:

Նա այդ նպատակը լիովին իրագործելի է համարել՝ ընդգծելով, որ դրա համար անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ներգրավել, այդ թվում՝ ֆինանսական: «Այժմ արդեն ուշ է բարձրացնել այդ հարցը միայն քարոզչական կամ հանրային մակարդակներում, պետք է շեշտը դնել իրավական ասպեկտի վրա»,- ամփոփել է պատգամավորը: