Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: