Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր՝ հունվարի 13-ին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ Հայաստանը լուրջ հաջողությունների է հասել ծննդօգնության ոլորտում։ Հիմնվելով միջազգային կառույցների գնահատականների վրա՝ նա հայտարարեց, որ այդ ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազել են 80 տոկոսով։
«Կարծում եմ, որ 2011թ. ե՛ւ առողջապահության, ե՛ւ կրթական համակարգում էական բարեփոխումների տարի է լինելու, այնպիսի բարեփոխումների, որ մեր քաղաքացիներն զգալու են դա»,- հայտարարեց վարչապետը։



























