Ադրբեջանում երեխաներին մանկուկ հասակից հայատյացության են սովորեցնում։ Այս մասին հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։ 

Մարդու իրավունքների պաշտպանը հիշեցրել է, որ պատրաստ են մի քանի զեկույցներ, հերթական զեկույցը հրապարակվել է այսօր։ Պատասխանելով չճանաչված պետությունում մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետության մասին հարցին՝ Ռուբեն Մելիքյանը նշել է, որ շատ քիչ չճանաչված պետություններում կգտնվեն մարդու իրավունքների պաշտպան, որոնց հայտարարությունների ու զեկույցների վրա են հիմնվում հեղինակավոր միջազգային կազմակերպություններ։
Միաժամանակ մարդու իրավունքների պաշտպանը քննադատել է միջազգային կառույցներին, որոնք քաղաքական շարժառիթներից ելնելով հրաժարվում են գործունեություն ծավալել Արցախում։

Պատասխանելով Ադրբեջանում  հայերի հետ խաղաղության կոչերի համար ուսուցիչ Ռովշան Ազիզովի հետապնդման մասին հարցին՝ նա հիշեցրել է, որ ուղուցիչի մասին հայտնի է դարձել, որովհետեւ նրա նկատմամբ հետապնդումներ են սկսվել։ Նա նաեւ հավելել է, որ Արցախում չկան ուսուցիչներ, որոնք հետապնդման կենթարկվեն խաղաղության կոչերի համար։