Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը օրենքներ է ստորագրել:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պատվո շքանշանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Փառքի շքանշանի մասին» ՀՀ օրենքները: