Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն  ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակոնֆերանսի ռեժիմում մասնակցել են Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի շինարարության մեկնարկի արարողությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ 

«Աքքույու»–ն BOO (build-own-operate, կառուցիր–ունեցիր–շահագործիր) մոդելով կառուցված  աշխարհում առաջին ատոմակայանն է։ Այս մոդելի համաձայն՝ Ռուսաստանը կկառուցի կայանը, կտիրապետի այն եւ կշահագործի։ 

Ստորագրված միջկառավարական համաձայնագրի համաձայն՝ բաժնետոմսերի առնվազն 51 տոկոսը  պետք է պատկանի ռուսական ընկերություններին,մնացած 49 տոկոսը կարող են վաճառվել արտաքին ներդրողներին։ 

Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է ատոմակայանի  4 ռեակտորի կառուցում՝ 1200 մեգավատ հզորությամբ:
Նախագծի արժեքը կազմում է շուրջ 20 միլիոն դոլար։