Իրանի նախագահ Հասան Ռուհանին ապրիլի 3-ի երեկոյան ժամանել է Անկարա։

Թուրքական TRT-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահին Անկարայի օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին։

Իրանի նախագահը Անկարայում ՌԴ եւ Թուրքիայի նախագահների հետ միասին քննարկելու է Սիրիայի հետ կապված զարգացումները։

Նշենք, որ ՌԴ նախագահն արդեն Թուրքիայում է, եւ մասնակցել է Աքքույուի ատոմակայանի հիմնարկեքի արարողությանը, որից հետո տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հանդիպումը։