Մոսկվայի իշխանությունները խոստացել են արտոնել «Սպարտակի» երկրպագուների ակցիան, որը նվիրված է հյուսիսկովկասցու ձեռքով սպանված Եգոր Սվիրիդովի մահվան 40 օրվան:

Ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ արդեն ստացել են թույլտվություն 4,5 հազար մասնակիցներով հանհարավաք անցկացնելու համար եւ որ մտադիր են թույլ չտալ դեկտեմբերի11-ին Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած դեպքերի կրկնություն: Ֆուտբոլի երկրպագուները մտադիր են հանրահավաքն անցկացնել հունվարի 15-ին՝ Կնորշտադսկի պուրակում: Եգոր Սվիրիդովը դեկտեմբերի 6-ի գիշերը սպանվել էր հենց այդտեղ:

«Դեկտեմբերի 11-ին ժողովուրդը ստադիոնից ուղղություն վերցրեց դեպի Մանեժնայա հրապարակ, որպեսզի ցույց տա, թե ով է տանտերը Մոսկվայում: Այս անգամ նման բան չի լինի, բայց ես կցանկանայի խորհուրդ տալ բոլոր կովկասցիներին եւ ոչ սլավոնական արտաքինով մարդկանց, բոլոր դեպքերում, հունվարի 15-ին մնալ տներում: Այդ օրը ոչ ոք չի կարող երաշխավորել նրանց անվտանգությունը»,- GZT.RU-ին ասել է կայանալիք ակցիայի մասնակիցներից մեկը՝ Բելով ազգանունով:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Մանեժնայա հրապարակ էր եկել շուրջ 5 հազար ֆուտբոլի երկրպագուներ ու ազգայնական կազմակերպությունների երիտասարդներ: «Ռուսաստանը ռուսների համար» կարգախոսով հանգեցրել էր ոստիկանության հետ բախումների: Բացի այդ ծեծի էին ենթարկվել բազմաթիվ ոչ սլավոնական արտաքինով քաղաքացիներ, այդ թվում 2 հայ երիտասարդներ: Այդ դեպքերի կապակցությամբ հարուցվել է 22 քրեական գործ: Դրանից հետո հաճխակի են հարձակումներ տեղի ունենում կովկասցիների վրա: