Անբարյացակամները չկարողացան փչացնել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները, երկու երկրները հաջողությամբ հանձնեցին քննությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 «Որոշ շրջանակներ փորձում էին թունավորել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, բայց մենք մեծ հաջողությամբ  հանձնեցինք այս քննությունը: Մեր հարաբերություններն ավելի ամրապնդվեցին եւ այսօր ստորագրված չորս համաձայնագրերը ավելի կխորացնեն դրանք», - ասել է Էրդողանը: