ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Նովիչոկի» նման թունավոր նյութեր կարող են արտադրվել աշխարհի 20 երկրներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պուտինը նշել է, որ Էրդողանի հետ զրույցում հպանցիկ անդրադարձել է «Սկրիպալի» գործին:

«Միջազգային փորձագետների կարծիքով, աշխարհի շուրջ 20 երկրներում նման նյարդակաթվածային թույներ կարող են արտադրվել», - ասել է Պուտինը:

Բրիտանական Սոլսբերիում մարտի 4-ին  թունավորվել էին ԳՀՎ պահեստի նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլիան: Բրիտանական կողմը պնդում է, որ A234 նյարդակաթվածային նյութով թունավորմանն առնչություն ունի Ռուսաստանը: ՌԴ-ն հերքում է բոլոր մեղադրանքները