ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նա կարող է շատ լավ անձնական հարաբերություններ հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես հուսով եմ, որ մենք կկարողանանք երկխոսություն հաստատել, եւ եթե հաջողվի, դուք առաջինը կիմանաք այդ մասին», - Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա:
Թրամփն ասել է, որ ինքը քիչ բան չի անում ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու համար:
«Մենք արտաքսեցինք 60 դիվանագետների, Գերմանիան՝ 4-ին, Ֆրանսիան՝ 4-ին: Ոչ ոք ՌԴ-ի հետ դեռ այսքան կոշտ չի եղել»:
«Ես կարծում եմ, մենք կարող ենք լավ հարաբերություններ ունենալ նախագահ Պուտինի հետ: Ես մտածում եմ, դա հնարավոր է եւ ես դա ուզում եմ... Այս հնարավորությունը լիովին իրատեսական է: Բայց նաեւ մեծ հավանականություն կա, որ այդպես չի լինի», — ասել է նա:




























