Իրանում 13 մարդ մահացել է, ովքեր վարակվել էին գրիպի նոր վիրուսով: Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարար Մարզիա Վահիդ Դաստջերդին:

Նոր գրիպով առաջին դեպքն Իրանում գրանցվել է 2010-ի հունիսի 14-ին: Վարակվածը Ամերիկայից Թեհրան ժամանած 16-ամյա իրանցի մի դեռահաս է եղել: Իրանի Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի կոմիտեի անդամ Մասուդ Մարդանին նոյեմբերի 25-ին հայտնել էր, որ խոզի գրիպից  զոհերի թիվն Իրանում հասել է 140-ի, իսկ վարակվածների թիվը 3128-ից հասել է 3672-ի, հաղորդում է Trend-ը: