Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւին նշանակել է ռազմական գործարանի տնօրեն: Այս մասին հայտնել է ղրղըզական «Ասման պրեսս» թերթը:
Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունում չեն մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն նշել են, որ նախագահի պաշտոնական կայքում, որտեղ հրապարակվում են բոլոր նշանակումների մասին լուրերը, նման տեղեկություն չկա:
Հիշեցնենք, որ Բակիեւին հեռացրել են պաշտոնից 2010-ի ապրիլին: Երկրի ղեկավարը սկզբում Ղրղըզստանի մայրաքաղաքից մեկնել է Ղազախստան, այնուհետեւ՝ Բելառուս: Պաշտոնական Մինսկը մի քանի անգամ մերժել է Ղրղըզստանին հանձնել Բակիեւին:





























