Google Chrome բրաուզերը մշտապես սքանավորում է գրեթե բոլոր համակարգչային ֆայլերը Windows–ի կառավարմամբ, հայտարարել է կիբեռանվտանգության ոլորտի փորձագետ Քելի Շորթրիջը, փոխանցում է Motherboard–ը։

Շորթրիջի խոսքով, բրաուզերը ստուգում է համակարգչի բոլոր թղթապանակները, այդ թվում՝ «Փաստաթղթերը»։ Հետազոտողները ցնցված էին Chrome–ի գործառույթից, որի մասին նրանք նույնիսկ չէին կասկածում։ Համացանցի օգտատերերը դժգոհություն են հայտնել այս առումով՝ հայտարարելով, որ հրաժարվում են հայտնի բրաուզերից օգտվել։ 

Այս գործառույթը սկսել է աշխատել 2017 թվականից, երբ Google–ը թողարկել է նոր թարմացում Chrome–ի համար՝ համակարգչի սքանավորման Cleanup Tool–ը, որն օգտագործում էր հակավիրուսային ESET ընկերության տեխնոլոգիան։