ԱՄՆ պետքարտողար Հիլարի Քլինթոնի՝ Թուրքիա այցի ընթացքում կքննարկվեն օրակարգային խնդիրներ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական NTV-ն, փետրվարի սկզբին Թուրքիա այցի ընթացքում Քլինթոնը կհանդիպի Թուրքիայի նախագահի, վարչապետի եւ արգործնախարարի հետ:
Քլինթոնի այցի առանցքային թեմաներն են լինելու Հայոց ցեղասպանության խնդիրը, թուրք-ամերիկյան հարաբերությունները, Իրանի, Կիպրոսի եւ Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատման խնդիրը։




























