«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում ջախջախված է, սակայն զգալի պոտենցիալ է պահպանել եւ կարող է հարձակումներ կատարել աշխարհի տարբեր տարածաշրջաններում: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովի մասնակիցներին հղած ողջույնի խոսքում: Պուտինի ողջույնի խոսքն ընթերցել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, փոխանցում է «Վեստին»:
«Չնայած իր ռազմական դրությանը, այս ահաբեկչական խմբավորումը զգալի ապակառուցողական պոտենցիալ ունի, ունակ է մարտավարությունն արագ փոխել եւ գրոհել աշխարհի տարբեր երկրներում ու տարածաշրջաններում: Մեծ վտանգ են ներկայացնում նաեւ մյուս ծայրահեղական կառույցները»,- ասել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ այս պայմաններում անհրաժեշտ է միասին մտածել «բազմակողմանի փոխգործակցության նոր ձեւերի մասին, որոնք թույլ կտային ամրապնդել հաջողությունները, որոնք ձեռք են բերվել ահաբեկչության դեմ պայքարում, եւ խափանել այս սպառնալիքի հետագա տարածումը»:




























