Լոնդոնում գնանշվող եւ Հոնկոնգում գտնվող Fortune Oil ընկերությունը, որը ներդրումներ է իրականացնում Չինաստանի նավթային եւ գազային նախագծերում համաձայնել է 24 միլիոն դոլարի ներդրում կատարել` Bounty Resources Armenia-ի կապիտալի 35 տոկոսը ձեռք բերելու համար, գրում է հոնկոնգյան South China Morning Post-ը:

Bounty Resources Armenia ընկերությունը վերահսկում է հայկական երեք երկաթահանքեր, որոնց հաստատված, հավանական եւ նախնական գնահատված պաշարները 1,83 միլիարդ տոննա են: Եվս 16 միլիոն դոլարի ներդրման դեպքում Fortune Oil-ն ունի հնարավորություն մասնաբաժինը հասցնել 50 տոկոսի:

Yahoo Finance-ը հաղորդում է, որ ընկերության Հրազդանի հանքի հաստատված, հավանական եւ նախնական գնահատված պաշարը 77 միլիոն տոննա է, Աբովյանում` 255 միլիոն տոննա,  Սվարանցում` 150 միլիոն տոննա: