YouTube-ի գրասենյակի մոտ կրակ բացած 39-ամյա Նասիմ Նաջաֆի Ագդամը վեգան բլոգեր է: Նա մեղադրել է վիդեոծառայությանը իր դեմ խտրականության համար, փոխանցում է AP-ն:

Ոստիկանության հայտարարության համաձայն՝ նրանք, ովքեր դրդել են կնոջը կրակ բացել, ապա՝ ինքնասպան լինել, այժմ հետաքննվում են: Դեռ որեւէ ապացույց չկա առ այն, որ Նասիմը ճանաչում էր մարդկանց, ում վիրավորել էր հարձակման ժամանակ:

Նրա առցանց էջի համաձայն՝ Նասիմը վեգանության կողմնակից էր եւ ղեկավարում էր NasimeSabz.com կայքը (պարսկերենից թարգմանաբար՝ «Կանաչ զեփյուռ»), որտեղ նա պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում պարսկական մշակույթի, վեգանության մասին, ինչպես նաեւ YouTube-ին քննադատող գրառումներ էր անում: YouTube Aghnam ալիքում տեղադրված տեսանյութի սքրինշոթը վկայում է այն մասին, որ Նասիմը դժգոհում էր, որ YouTube այնպես է արել, որպեսզի իր ալիքները դիտումներ չունենան: YouTube-ում այս տեղեկությունը դեռ չեն մեկնաբանել:

Նշենք, որ Նասիմը կրակ էր բացել YouTube գրասենյակի մոտ՝ վիրավորելով մի տղամարդու եւ երկու կնոջ, ինչից հետո կինը ինքնասպան էր եղել: Նրա հայրը լրագրողներին հայտնել է, որ իր դուստրը կարող էր նման քայլի գնալ, քանի որ «ատում էր» այդ վիդեոծառայությունը: