Մոսկվայում այրվում է «Պերսեյ դլյա դետեյ» (Персей для детей) առեւտրի կենտրոնը,  փրկարարները տարհանել են այցելուներին, կան տուժածներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հրդեհը երկրորդ (բարձր) աստիճանի բարդության է, կան տուժածներ, այցելուներին տարհանում են փրկարարական աստիճաններով»,–հայտնել է գործակալության աղբյուրը։ 

Չորսհարկանի առեւտրի կենտրոնը տեղակայված է Մալայա Սեմենովսկայա 28 հասցեում եւ գործում է 2009 թվականից։ Կենտրոնի տարածքը 6000 քառակուսի մետր է։