Հակավիրուսային հսկան՝ ESET-ը, փոխում է Ընկերության գլխավոր, ֆինանսական եւ տեխնիկական տնօրեններին, ինչպես նաեւ գլխավոր գիտական աշխատակցին:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», Ընկերության հիմնադիրներն ու ստեղծողները՝ Միրսլավ Տնրկան, Ռուդոլֆ Հրուբին, Մարոշ Գրյունդը եւ Անտոն Զայացը լքել են կառավարման պաշտոնները, սակայն պահպանել են իրենց տեղերը տնօրենների խորհրդում, ինչպես նաեւ իրենց բաժնետոմսերը:

«Տվյալ նախաձեռնությունը տեղի է ունենում ESET-ի կառավարման գլոբալ վերակազմակերպման շրջանակներում, ինչը կապված է ընկերության աճի բարձր տեմպերի հետ»,- ասել է Ընկերության ռուսական ներկայացուցչության ղեկավար Միխայիլ Դրոժեւկինը: