Բիթքոինը ոչ թե ֆինանսական փուչիկ է, այլ՝ ասեղ, որը կծակի այդ փուչիկը: Այս մասին Business Insider-ին տված հարցազրույցում ասել է Bitcoin Foundation կազմակերպության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ջոն Մատոնիսը:
Նրա կարծիքով՝ ներդրողների համար մեծ վտանգ են պարունակում արժեթղթերը եւ ֆոնդային բորսաները, որոնք «ուռճացվում են» կենտրոնական բանկերի կողմից: «Մարդկանց, ովքեր պնդում են, որ բիթքոինը փուչիկը, ես կպատասխանեմ, որ բիթքոինն իրականում ասեղ է, որը կծակի այդ փուչիկը: Փուչիկ են այն բոլոր խելագար ֆոնդային շուկաներ եւ արժեթղթերը, որոնք պահվում են կենտրոնական բանկերի կողմից: Դրանք են փուչիկները»,- նշել է նա, փոխանցում է «ՌԲԿ»-ն:
Իմ կարծիքով՝ համաշխարհային տնտեսությունը փոխվում է. այժմ այն հեռանում է «բանկերի կողմից վերահսկվող օրինական արժույթներից» դեպի BTC-ի նման ապակենտրոնացված մետաղադրամները: Մատոնիսը նշել է, որ խոշոր բանկերը, ինչպիսիք են Goldman Sachs-ը, հետաքրքրություն են ցուցաբերում թվային փողերի աշխարհի նկատմամբ: Հետագայում դա կարող է դրական ազդեցություն ունենալ ոլորտի զարգացման վրա: Bitcoin-ի համահիմնադիրը հավելել է, որ այդպիսի ընկերությունները կարող են «շուկան ավելի հասուն դարձնել» եւ նվազեցնել մետաղադրամների փոփոխականությունը:



























