Անկարայում կայացած եռակողմ գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահները քննարկել են «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան, որը Թուրքիան իրականացնում է Սիրիայի քրդերի դեմ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ նրա, դա «գործնական» քննարկում էր: «Այս թեման եւս քննարկվել է, սակայն ես կասեի, որ քննարկումը գործնական էր»,- ասել է նա լրագրողներին:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել էր սիրիական Աֆրինում քրդերկ դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի մասին: Թուրքիայի հետ միասին գործում են նաեւ «Սիրիական ազատ բանակի» (SSA) զինյալները: Էրդողանը մարտի 18-ին Աֆրին քաղաքի՝ թուրքական բանակի եւ SSA- ի վերահսկողության տակ անցնելու մասին:
Դամասկոսը խստորեն դատապարտել է Թուրքիայի գործողություններն Աֆրինում՝ նշելով, որ այդ տարածքը Սիրիայի անբաժանելի մասն է: Աֆրինում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Մոսկվան բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել եւ հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը:
Պուտինը, Ռոհանին եւ Էրդողանը քննարկել են Անկարայի գործողություններն Աֆրինում
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























