Սիրիայում հակամարտությունը ռազմական լուծում չունի, այն կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Անկարայում իր ռուս եւ թուրք գործընկերների հետ հանդիպումից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով, Իրանը կարծում է, որ սիրիական հարցը ռազմական լուծում չունի. «Մենք բոլորս պետք է օգնենք, որ պատերազմը Սիրիայում ավարտվի: մենք պետք է շարունակենք խաղաղ գործընթացը, այնպես անել, որ փախստականները կարողանան վերադառնալ իրեն ցտները»,-ասել է Ռոհանին:

Նա Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակը սարսափելի է անվանել եւ ասել, որ Սիրիայի ժողովրդին այդ հարցում օգնություն է հարկավոր: