«Եդինայա Ռոսիա»-ի երիտասարդ գվարդիա» համառուսաստանյան հասարակական կազմակերպության ներկայացուցիչները 2011-ի մարտին, իրենց Երեւան այցելության շրջանակում մտադիր են համագործակցության մի շարք համաձայնագրեր ու պայմանագրեր ստորագրել այաստանոի իշխող ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի երիտասարդական թեւերի հետ:
Այս որոշումը կայացվել է այսօր՝ հունվարի 13-ին «Եդինայա Ռոսիա»-ի երիտասարդ գվարդիա» ՀԿ-ի հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը նպաստող հասարակական շարժման ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հիմնական ուղղությունները, որոնք կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը:





























