ԱՄՆ-ն նախատեսում է Ռուսաստանի գործողություններին ի պատասխան լրացուցիչ քայլեր ձեռնարկել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը՝ նշելով, որ լրացուցիչ քայլերը կձեռնարկվեն Կոնգրեսում նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները Մոսկվայի միջամտությունից պաշտպանելու համար, հաղորդում է Reuters-ը:
Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն լրացուցիչ միջոցներ կձեռնարկի Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Սոլսբերիում թունավորմանն ի պատասխան, ինչպես նաեւ՝ «Ռուսաստանի աղետալի գործողությունների ամբողջ սպեկտրի դեմ» քայլեր:
Նշենք, որ Սոլիսբերիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԱՄՆ-ն 60 ռուս դիվանագետ է արտաքսել եւ փակել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը: Պատասխանելով հարցերին, թե արդյոք Վաշինգտոնի կողմից նոր քայլեր են կձեռնարկվեն, Քոութսը նշել է, որ դա քննարկվում է եւ «կարվի ավելին, քան մենք ունենք հիմա»:




























