Apple-ը մշակում է iPhone-ի նոր տարբերակը, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին: Նոր սմարթֆոնը կարող է գոգավոր էկրան եւ առանց հպման կառավարում ունենալ, հաղորդում էVesti-ն:
Ընկերությունը մտադիր է առանց հպման կառավարում իրականացնել, որի ժամանակ էկրանի հետ ֆիզիկական շփում չի լինելու. օգտատերը դիսփլեյից որոշակի հեռավորության վրա կարող է մատն անցկացնել: Աղբյուրի գնահատմամբ՝ տեխնոլոգիան երկու տարվա ընթացքում պատրաստ կլինի:
Air Gestures անվանումով համանման գործառույթը դեռ 2014-ից Samsung-ն է առաջարկում, սակայն Apple-ի մոտ այն պետք է ստեղծվի առանց առջեւի պանելին լրացուցիչ սենսորի:
Բացի այդ ընկերությունը վերեւից եւ ներքեւից դեպի կենտրոնը ներս ընկած դիսփլեյ է մշակում: Այս տեխնոլոգիայի իրագործման համար ընկերությանը 2-3 տարի կպահանջվի, հայտնում է աղբյուրը:




























