NASA-ն տեսանյութ է հրապարակել, որում երեւում է Արեւի մագնիսական դաշտի ակտիվությունը:

Հոլովակը ստեղծվել է Արեւային դինամիկայի աստղադիտարանի  (SDO) կողմից Helioviewer սարքի օգնությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Տեսանյութում երեւում են մագնիսական դաշտի ուժային գծերի բազմաթիվ պայծառ  աղեղեները:

Հոլովակը տեսագրվել է մարտի 27-28-ը` մի քանի օր տեւած արեւային ակտիվության բացակայությունից հետո:

SDO կայքը նշում է, որ գիտնականները դեռ պետք է պարզեն, թե արդյոք այս տարածաշրջանում մագնիսական փոթորիկներ կհայտնվեն: